ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփին:
Կրեմլի լրատվական ծառայությունից տեղեկանում ենք, որ Պուտինը համատեղ աշխատանքի հույս է հայտնել, որը կօգնի դուրս բերել ռուս-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամից, ինչպես նաև լուծել միջազգային օրակարգի ակտուալ հարցերը և գտնել գլոբալ անվտանգության մարտահրավերներին արդյունավետ լուծումներ:
Վլադիմիր Պուտինը նաև վստահություն է հայտնել, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կառուցողական երկխոսության կառուցումը, որը հիմնված է հավասարության, փոխադարձ հարգանքի և միմյանց դիրքորոշումները հաշվի առնելու վրա համապատասխանում է երկու երկրների ժողովուրդների և միջազգային հանրության սպասումներին:
ՌԴ նախագահը Դոնալդ Թրամփին հաջողություն է մաղթել պետության ղեկավարի պատասխանատու պաշտոնում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12729