Հիլարի Քլինթոնն ընտրությունների ավարտից հետո զանգահարել է հաղթած թեկնածու Դոնալդ Թրամփին և ընդունել իր պարտությունը: Այս մասին հայտնում է CNN-ը:
Դեմոկրատների թեկնածու Քլինթոնը այսօր չի պատրաստվում հանդես գալ ընտրությունների ելքի վերաբերյալ ելույթով:
ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակած Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը ունի ընտրական կոլեգիայի անդամների 276-ի ձայն, մինչդեռ ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքեր ընտրական կոլեգիայի անդամներից 270-ի ձայները:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12720