Մամուլի տեսություն. Կառավարությունը «փայ է մտնում» արտագաղթից

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան տպագիր մամուլի տեսությունը, որում ներառված է շաբաթվա կարևոր իրադարձությունների մասին ընդգրկուն տեղեկատվություն:

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Եկամտահարկի» և «Շահութահարկի» մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի աղմկահարույց նախագիծը, որն արդեն հասցրել է ստանալ «խոպանչիներին հարկելու» օրենք անվանումը: Այս փոփոխություններով, արտագնա աշխատանքի մեկնողները պետք է եկամտահարկ մուծեն ոչ թե՝ տվյալ երկրի, այլ՝ Հայաստանի պետական բյուջե: Վերջին օրերին այս օրինագծի բավական բուռն քննարկումների ընթացքում ընդդիմադիր պատգամավորները բազմաթիվ փաստարկներ բերեցին այն մասին, որ, մի շարք խնդիրներից բացի, նման օրենքով խթանվելու է արտագաղթը: Թե ինչպիսի տեսքով, ի վերջո, կընդունվի այս օրենքը, ցույց կտա ժամանակը: Բայց հերթական անգամ ցույց է տալիս իշխանությունների վերաբերմունքն արտագաղթի նկատմամբ: Բոլորը, անգամ իշխանության ներկայացուցիչները, տարիներ շարունակ հայտարարում են, որ արտագաղթը հասել է ազգային անվտանգությանը սպառնացող մակարդակի: Բայց որևէ գործնական քայլ չձեռնարկելով արտագաղթը ծնող իրավիճակը փոխելու ուղղությամբ և, ըստ ամենայնի, դա համարելով անհնարին՝ իշխանությունները փորձում են շահել կամ, հայկական լեքսիկոնով՝ «փայ մտնել» նաև արտագաղթից»:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««ՀԺ»-ին հայտնի դարձավ, որ Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը նախօրեին նիստ է արել և որոշել, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում սատարելու է Գագիկ Ծառուկյանի թեկնածուին՝ Վահագն Գևորգյանին: ՀՀԿ-ն, փաստորեն, Ծառուկյանի թեկնածուին նախընտրել է իր անդամից Պալաչից (Արթուր Հարությունյան), ում մինչև փետրվարյան սկանդաւային իրադարձությունները հաջողությամբ օգտագործում էր Ծառուկյանի դեմ: Ի դեպ, դեռ անցյալ շաբաթ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, երբ լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմագանովին հարցրել էին՝ արդյո՞ք ՀՀԿ-ն Աբովյանում իր կուսակից Պալաչն է սատարելու, Շարմազանովը հայտարարել է, թե որոշումը թողնում են Կոտաքի մարզային կառույցի հայեցողությանը: Հունիսի 7-ին նշանակված արտահերթ ընտրություններում թեկնածուների առաջադրումները սկսվելու են մայիսի 13-ից»:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը նախորդ շաբաթ լարված խորհրդակցություն է անցկացրել ԾԻԳ-երի ղեկավարների հետ: Մեր տեղեկություններով, Աբրահամյանը խիստ է խոսել, ասել է՝ եթե իմանա, որ կոռուպցիոն խաղեր են տալիս, կդատվեն: ԾԻԳ-երի ղեկավարները խորհրդակցությունից հեռացել են նեղսրտած: Ասում են, թե վարչապետի բարկության պատճառը մինչ այդ իրեն հասած լուրերն են եղել՝ մի քանի մրցույթների վերաբերյալ, որոնցով որոշ մանր ու միջին չինովնիկներ «ատկատներ» են արել, ինչից իրեն բան չի հասել: ԾԻԳ-երի ղեկավարները վախեցած շշնջում էին, որ հնարավոր է պաշտոնանկություններ լինեն»:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանություններին վերջնականապես հաջողվել է հարթել մի քանի օր առաջ ծագած հայ-վրացական դիվանագիտական սկանդալը, որի պատճառը դարձել էր ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: ԱԺ նախագահը անցած շաբաթվա վերջին խորհրդարանում ընդունել էր Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին: Վերջինս էլ վերադառնալով Օսիա՝ հայտարարել էր, թե իբր իր այցը եղել է աշխատանքային, եւ ինքը ՀՀ ԱԺ նախագահի հետ քննարկել է երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: Արդյունքում պաշտոնական Թբիլիսին պարզաբանում էր պահանջել հայ գործընկերներից:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններին հաջողվել է Վրաստանի ղեկավարությանը համոզել, որ 67-ամյա Գալուստ Սահակյանը, երբ համաձայնել է ընդունել Անատոլի Բիբլիովին, չի գիտակցել իր քայլի հետեւանքները, քանի որ տարիքն առած, սրտաբաց մարդ է, քաղաքական եւ դիվանագիտական նրբություններից բան չի հասկանում: Վրաստանի ղեկավարությունը, որի մեծ մասը Գալուստ Սահակյանի հետ հանդիպելու առիթ ունեցել է, հայկական կողմի բացատրություններն ընդունել է: Հ.Գ. Ի դեպ, Գալուստ Սահակյանը, պարզվում է, շատ վատ է տիրապետում ռուսերենին ու ստիպված է եղել ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Վիկտոր Բիյագովին կանչել, որպեսզի նա թարգմանի զրույցը: Հանդիպումն էլ շատ կարճ է տեւել. Գալուստ Սահակյանը եւ նրա՝ Օսիայից եկած հյուրը մի-մի բաժակ սուրճ են խմել ու «մի քիչ» էլ կոնյակ»:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/1269

alexistogel macau

alexistogel

link alexistogel

situs alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

link alternatif alexistogel

alexistogel gacor

bandar alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel terpercaya

agen togel online

link alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel rtp

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel

alexistogel togel slot

alexistogel

alexistogel online

alexistogel

alexistogel gampang menang

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

slot gacor alexistogel