Անհնար է հասնել սիրիական հակամարտության կարգավորմանն առանց Ռուսաստանի և Իրանի ։ Նման կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, հաղորդում է BFM TV-ն։
«Նրանք, ովքեր ցանկանում են Մերձավոր Արևելքում հասնել հակամարտության կարգավորման՝ առանց գործընթացին ներգրավելու Իրանին և Ռուսաստանին, ուղակի ոչինչ չեն հասկանում միջազգային քաղաքականությունից»,-ասել է քաղաքական գործիչը և հավելել, որ Ֆրանսիան պետք է սիրիական հակամարտության կարգավորման թեմայով երկխոսություն սկսի Թեհրանի, Մոսկվայի և Սաուդյան Արաբիայի հետ։
«Առանց դրա ոչ մի արդյունք չի լինի»,-փաստել է Սարկոզին։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12611