ԻՊ ահաբեկչական կազմակերպության առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին իր կողմնակիցներին Թուրքիայում ու Սաուդյան Արաբիայում նոր հարձակումներ կազմակերպելու կոչ է արել։
Նոյեմբերի 3-ի գիշերը հրապարակված աուդիոուղերձում նա նաեւ կոչ է արել չհանձնել իրաքյան Մոսուլ քաղաքը ու վստահություն է հայտնել, որ ԻՊ կհաղթի, փոխանցում է DW–ը։
Ալ -Բաղդադիի ավելի քան կեսժամանոց ուղերձի իսկությունը դեռ հաստատված չէ։ Սա վերջին ավելի քան մեկ տարվա մեջ առաջին դեպքն է , երբ ԻՊ առաջնորդը աուդիոուղերձով է դիմում իր կողմնակիցներին։ Թե որտեղ է նա գտնվում ՝ հայտնի չէ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12584