Cumhurriyet թերթի ղեկավարությանն ու լրագրողներին ձերբակալելն ապօրինի է. Քեմալ Քըլըչդարօղլու

Cumhurriyet թերթի ղեկավարությանն ու լրագրողներին ձերբակալելն ապօրինի է, Թուրքիայում չկա ժողովրդավարություն եւ մամուլի ազատություն: Այս մասին ասել է Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, փոխանցում է RIA Novosti-ն:

«Ի՞նչ են արել այդ լրագրողները: Օդանավ են նստել եւ գնացել են ինչ-որ մեկին ռմբակոծելո՞ւ: Նրանք իբր թե PKK-ի եւ FETO-ի անդամներ են, դատախազը մոռացել է նրանց ԻՊ համախոհներ անվանել: Այդ թերթը գրում է ճշմարտությունը եւ պաշտպանում ազատությունը: Այն Թուրքիայի Հանրապետության տարիքին է: Թերթին անուն է տվել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը: Նրանց PKK-ի եւ FETO-ի հետ կապել կարող են միայն մարդիկ, որոնք զուրկ են պատվից: Թուրքիայում չկա իրավունք, ժողովրդավարություն եւ մամուլի ազատություն»,- ասել է Քըլըչդարօղլուն:

Հոկտեմբերի 31-ի առավոտյան Թուրքիայի իշխանությունները ձերբակալել էին Cumhurriyet թերթի ղեկավարությանն ու լրագրողներին:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12558