Անկարայի ռազմական ներխուժումը Իրաք կհանգեցնի հենց Թուրքիայի փլուզմանը. Իրաքի վարչապետ

Անկարայի ռազմական ներխուժումը Իրաքի տարածք կհանգեցնի հենց Թուրքիայի փլուզմանը: Այս մասին ասել է Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Թուրքիայի ցանկացած ռազմական ներխուժում Իրաք կհանգեցի Թուրքիայի փլուզմանը»,- ասել է Ալ Աբադին: Նա նշել է, որ Իրաքը Թուրքիայի հետ պատերազմ չի ուզում, սակայն եթե Անկարան ցանկանա, Բաղդադը պատրաստ է դրան:

Վարչապետի հայտարարությունն արվել է այն լուրերի ֆոնին, թե Անկարան Իրաքի հետ սահմանին մեծ քանակությամբ զրահատեխնիկա է տեղափոխել: Թուրքիայի ՊՆ-ն հաստատել էր այդ լուրերը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12538