Հարձակում Էրդողանի կուսակցության շենքի վրա. կան զոհեր եւ վիրավորներ

Թուրքիայի Մարդին նահանգում Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները հարձակում են իրականացրել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շենքի վրա:

Ըստ Demokrathaber-ի, բախում է տեղի ունեցել թուրք ոստիկանների և ՔԲԿ-ականների միջև, որի ընթացքում մահացել է շենքի դիմաց հերթապահող երեք ոստիկան: Կան նաև վիրավորներ, որոնց տեղափոխել են հիվանդանոց:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12478