Եվրոպայի խորհուրդը Թուրքիային հիշեցրել է մահապատժի անհամատեղելիությունը

Եվրոպայի խորհրդի մամուլի քարտուղար Դանիել Հոլթգենը իր «Թվիթեր»-ում հիշեցրել է մահապատժի եւ կազմակերպությանն անդամակցելու անհամատեղելիության մասին:

«Մահապատիժ մտցնելն անհամատեղելի է Եվրոպայի խորհրդի անդամակցության հետ»,- Газета.ru-ի փոխանցմամբ՝ գրել է նա:

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը կքննարկի մոտ ժամանակներս մահապատիժը վերականգնելու հարցը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12458