ՌԴ-ի ռազմական տեղաբաշխումները կոչված են ցուցադրելու ռուսական նոր հնարավորություններն ու պատրաստակամությունը գործել աշխարհի տարբեր տարածաշրջաններում, փոխանցում է The Wall Street Journal-ը:
Ռուսական ուժերի տեղակայումը Սիրիայում ուղեկցվում է ՌԴ-ի կողմից տարբեր տարածաշրջաններում ռազմական հզորության ավելացմամբ, այդ թվում Բալթիկ ծովում նոր նավերի ու Ղրիմում միջուկային մարտագլխիկներ կրելու հնարավորություն ունեցող հրթիռներ:
Իր հերթին, ՆԱՏՕ-ն ավելացնում է իր ուժերը Բալթիկ և Սև ծովի ավազաններում, այդ թվում բրիտանական ու գերմանական տանկեր են տեղակայվում Բալթյան երկներում:
ՆԱՏՕ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի նպատակն է խորացնել ՌԴ-ի նկատմամբ ռազմա-քաղաքական զսպման քաղաքականությունը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12434