ԵՄ առաջնորդների գագաթնաժողովը. ոչ մեկ չի պահաջել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառել

Եվրամիությունը հայտարարել է, որ պատրաստ է դիմել հնարավոր բոլոր քայլերին՝ ի պատասխան Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի և ռուսական զինուժի կատարած գործողություններին, սակայն ԵՄ անդամները չեն համաձայնեցրել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու նախազգուշացման տարբերակը:

Բրյուսելում Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և մի շարք այլ երկրների ղեկավարներն առաջարկել են պատժամիջոցների սահմանում ենթադրող համատեղ հայտարարություն ընդունել, ինչին դեմ է արտահայտվել Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին:

Ռուսաստանի ու Դամասկաոսի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին խոսք անգամ չկա ԵՄ առաջնորդների գագթնաժողովին ընդունած վերջնական փաստաթղթում: Իտալիայի վարչապետը հայտարարել է, որ կարիք չկա պատժամիջոցների մասին դրույթ ներառել այդ փաստաթղթում: "Ինչ վերաբերում է Սիրիայում իրավիճակի, ապա այն մեզ անհանգստացնում է, եւ մենք ընդունել ենք փաստաթուղթ, որում կոչ է արվում գնալ հակամարտության արագ կարգավորման: Չեմ կարծում, որ անհրաժեշտ է պատժամիջոցների մասին հիշատակել այդ փաստաթղթում", - նշել է նա:

Միեւնույն ժամանակ Ավստրիայի վարչապետ Քրիստիան Քրենը տեղեկացրել է, որ գագաթնաժողովի ժամանակ ԵՄ առաջորդներից ոչ մեկ չի պահանջել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12257