Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մինչև պաշտոնավարման մեկնարկը:
Politico-ի փոխանցմամբ, նա նշել է, որ ՌԴ-ի հետ բոլոր խնդիրները պայմանավորված են նրանով, որ ԱՄՆ այսօրվա առաջնորդները հաջախ վիրավորում են ՌԴ նախագահին: Թրամփը հավելել է, որ ռուսական միջուկային զինանոցը գերազանցում է ամերիկյան զինանոցը:
Finanсial Times նյութեր է հրապարեկ Թրամփի ու նրա նախկին քաղաքական խորհրդականների բիզնես կապերի մասին ռուսական բիզնեսի հետ: Իր վերջին ելույթներից մեկում նա նշել է, որ չի ատում Պուտնին ու հույս հայտնել, որ նրանք կարող են լավ հարաբերություններ կառուցել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12129