ԵՄ ոչ մի երկիր չի առաջարկել պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ Սիրիայում տիրող իրավիճակի պատճառով։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։
«Դա չի առաջարկվել ոչ մի անդամ երկրի կողմից։ Այդ հարցը շատ ակտիվորեն քննարկվում է ԶԼՄ-ներում, սակայն ոչ մեր հանդիպումներում»,- ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Մոգերինին։
Մոսկվայի դեմ պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին խոսակցությունները սկսվել են Հալեպում իրադրության սրացումից հետո, որտեղ ծանր մարտեր են ընթանում։ Արևմուտքը Սիրիայի իշխանություններին ու Ռուսաստանին մեղադրում է խաղաղ բնակիչներին ու զինված ընդդիմությանը ռմբակոծելու համար։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12087