Սիրիացի ժողովրդին խաղաղություն է անհրաժեշտ: Թուրքիան ու ՌԴ-ը հանդես են հալիս այդ երկրում պատերազմի դադարեցման օգտին, ի տարբերություն ԱՄՆ-ի ու արևմտյան երկրների, որոնք ցանկանում են բաժանել Սիրիան ազդեցության գոտիների: Նրանք ցանկանում են վերաձևել ողջ Մերձավոր Արևելքի քարտեզը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի գեներալ-լեյտենանտ Թալաթ Չեթինը:
Նրա խոսքով, սիրիացի ժողովուրդը պետք է արդար ու ազատ ընտրություններ անցկացննի, որը պետք է ընդունելի լինի ամբողջ աշխարհի ու Բաշար Ասադի համար, փոխանցում է vesti.az կայքը:
Ըստ նրա, Ամերիկան ռիսկի չի դիմի և պատերազմ չի սկսի ՌԴ-ի դեմ: Վաշինգտոնը նպատակային կերպով ցանկանում է լարվածություն ստեղծել Մոսկվայի հետ:
Նա նշել է, որ ԱՄՆ-ը միայն սպառնալիքներ է հնչեցնում, սակայն պատերազմ չի սկսի ՌԴ-ի դեմ: ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև պատերազմի դեպքում Անկարան չի կանգնի Վաշինգտոնի կողքին:
Նա հավելել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջումից հետո ԱՄՆ-ը ցուցադրել է իր իրական դեմքը, իսկ Թուրքիան շարժվելու է միայն իր ազգային շահերից ելնելով:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12085