Սերժ Սարգսյանը Պուտինի հետ չի համաձայնեցրել Հայաստանի վարչապետի թեկնածությունը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է շրջանառվող այն խոսակցությունները, թե Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հետ համաձայնեցրել է Հայաստանի վարչապետի թեկնածությունը։

«Ոչ, դա այդպես չէ։ Կատարյալ աբսուրդ է»,– ասել է նա լրագրողներին:

Հիշեցնենք, որ Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախքան այդ պաշտոնին նշանակվելը զբաղեցնում էր «Գազպրոմ էներգահոլդինգ» ԲԲԸ միջազգային նախագծերի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը։

Պեսկովը հավելել է, որ ՀԱՊԿ առաջնորդները Լեռնային Ղարաբաղի հարցով հայտարարություն չեն անելու:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/12056