Հոկտեմբերի 17-ին Ազգային Ժողովը կգումարի արտահերթ նիստ: Որոշումն ընդունվել է կառավարության այսօրվա նիստում:
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի խոսքով, որոշման անհրաժեշտությունն առաջացել է Սահմանդարական դատարանի մի քանի որոշումներով , ինչպես նաև մի շարք նախագծեր երկրորդ ընթերցմամբ քննարկելու անհրաժեշտությունից:
Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ արտահերթի օրակարգում կներկայացվի նաև Կառավարության գործունեության ծրագիրը, որի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 23-ն է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11988