Մելքումյան. «Նաիրիտի» վերագործարկումը պետք է ապահովվի հստակ օրենքով

Կառավարությունը դրական եզրակացություն է տվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորների կողմից ներկայացրած օրենսդրական նախագծին, որով առաջարկվում է«Նաիրիտ» գործարանի կառավարման հետ կապված հատուկ ռեժիմ սահմանել օրենքի ուժով և ներդրումային նախագիծ ընդունել:

««Նաիրիտ» գործարան ՓԲԸ-ի գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ սահմանելու մասին» նախագիծը սահմանում է «Նաիրիտի» վերագործարկման եւ կենսունակության ապահովման կոնկրետ մեխանիզմներ. մասնավորապես, Նաիրիտի գույքային համալիրի ամբողջականության պահպանում, հիմնական միջոցների օտարման բացառում, ինչպես նաև՝ համապատասխան հարկային արտոնությունների սահմանում՝ «Նաիրիտը» հայտարարելով արդյունաբերական գոտի»,- VERELQ-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, նախագծի համահեղինակ Միքայել Մելքումյանը:

Պատգամավորը նշեց, որ նախագծով ամրագրված է նաև, որ երբ հստակ ներդրող լինի ու ներդրումային առաջարկ արվի, ապա այդ հանձնաժողովը «Նաիրիտում» նաև հետներդրումային մոնիթորինգ պետք է իրականացնի: Մելքումյանը տեղեկացրեց, որ կառավարությունը նախագծի որոշ դրույթների հետ կապված առաջարկել է փոփոխություններ և լրացումներ, դրանք քննարկվել են էներգետիկայի նախարարի հետ և շատ լրացումների օրենքի հեղինակները տվել են իրենց համաձայնությունը:

«Կարող ենք ասել, որ մեզ հաջողվեց «Նաիրիտի» մասով բեկում մտցնել և դա անել հենց օրենքի ուժով, այլ ոչ թե բարի ցանկությունով կամ կամքով: Այս հարցը հանրային մեծ հնչեղություն ունի, և առավել ևս գործարանի վերագործարկումը պետք է ապահովվի հստակ օրենքով սահմանված դրույթներով»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

ԲՀԿ-ական պատգամավորը ընդգծեց՝ կառավարության որոշումը իսկապես քայլ առաջ է, քանզի վերջին տարիներին «Նաիրիտի» շուրջ բոլոր հարցերն ու գործընթացները դոփում են տեղում, իսկ նման որոշմամբ կանաչ լույս է տրվում մի օրենքի, որը կապահովի պայմաններ դրա հետագա գոյությանն ու վերագործարկմանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք էներգետիկայի նախարարի հետ հանդիպմանը քննարկվել է նաև պոտենցիալ ներդրողների հարցը, Մելքումյանն ասաց, որ այդ մասով նորություն չունի:

«Ես Աշոտ Գրիգորյանին շատ լավ ճանաչում եմ և կարող եմ ասել, որ նա այդ ոլորտի կարևոր գիտակներից է՝ ներդրողներ ներգրավելու առումով, բայց կյանքը ցույց կտա, թե ինչ կլինի»,- հավելեց նա:

Նշենք, վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս ընդունել է Սլովակիայից ժամանած հայ գործարար Աշոտ Գրիգորյանին, որը հայտարարել է, որ պատրաստ է «Նաիրիտ»-ի վերագործարկման համար 100 մլն դոլար ներդրում կատարել: Նա, մասնավորապես, վարչապետին տեղեկացրել է, որ նախատեսում է վերականգնել քիմիական արտադրությունը՝ «Նաիրիտ»-ի աշխատակիցների մշակած ծրագրի հիման վրա, պայմանով, որ «Նաիրիտ»-ն իրեն վաճառեն մեկ եվրոյով։ Ի դեպ, «Նաիրիտ»-ը վերագործարկելու պատրաստակամություն Աշոտ Գրիգորյանը հայտնել է դեռ նախկին կառավարությանը:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11987

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online