ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին, համատեղության կարգով, նշանակել է Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս):
Նախագահի մեկ այլ հրամանագրով Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, համատեղության կարգով, նշանակվել է Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս):
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11936