Ամերիկացի քաղաքագետ. Օդեսայի ողբերգությունը ձեռնտու էր Օբամային

Օդեսայում անցած տարվա մայիսի 2-ի ջարդը ձեռնտու էր միայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: Այդ մասին Global Research-ի իր հոդվածում նշում է ամերիկացի քաղաքագետ Էրիկ Զյուսսը:

Նրա խոսքով, Օդեսայի ահաբեկչությունը թույլ տվեց վախեցնել Ուկրաինայի քաղաքացիներին և Յանուկովիչի այն կողմնակիցներին, որոնք համաձայն չէին Կիևում իշխանության եկած ռեժիմի հետ: Դրանով, ըստ Զյուսսի, Օբաման ամրապնդեց իր վերահսկողությունն Ուկրաինայի նկատմամբ:

Զյուսսը նշել է, որ Օբամայի գլխավոր նպատակն արյունոտ ահաբեկչությունն էր, գրեթե նացիստական, երբ սառնասրտորեն սպանում էին հակառակորդներին: Նրա կարծիքով, եթե տեղի չունենային այն ողբերգական իրադարձությունները Օդեսայում, ապա տեղի չէին ունենա մյուս իրադարձություններն Ուկրաինայում: Քաղաքագետը նշել է, որ իշխանությունը չէին զավթի հակառուսական կառավարությունը և Դոնբասում պատերազմ չէր լինի:

Նրա խոսքով, Ուկրաինայում արյունոտ իրադարձությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է Օբամայի վրա: «Այժմ Ուկրաինան ամերիկյան կայսրության մի մասնիկն է: Այն ուկրաինացին, որ այդպես չի կարծում, պետք է որ հիմար լինի: Դա ամերիկյան կայսրության ամենանացիստական հատվածն է»,-հավելել է ամերիկացի քաղաքագետը:

Ինչպես հայտնում է Rt.com-ը, Օդեսայի կենտրոնում մայիսի 2-ին տեղի են ունեցել Կիևի իշխանությունների կողմնակիցների, որոնց մեջ կային "Աջ սեկտորի" ներկայացուցիչներ, և հակամայդանի ակտիվիստերի միջև բախումներ: Բախումների ընթացքում հրազեն է կիրառվել, ինչի հետևանքով զոհեր եղան: Ֆուտբոլային երկրպագուները և աջ ծայրահեղականները հարձակվել են հակամայդանի ճամբարի վրա՝
Արհմիությունների տան մոտ: Հակամայդանի անդամների պատսպարվեցին Արհմիության շենքում:

Աջ ծայրահեղականները այդ շենքի վրա մոլոտովյան կոկտեյլներ են նետել և ներս ներխուժել: Շենքում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել: Հրշեջները կարողացել են փրկել 120 հոգու: Չնայած գործադրված ջանքերին, 46 հոգի զոհվել է, ևս 200-ը՝ վիրավորվել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/1192