Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը:
Հիշեցնենք, օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը Ազգային Ժողովը հաստատել է սեպտեմբերի 29-իարտահերթ նիստում։ Ըստ այդմ, անվանափոխվեցին ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները, իսկ ՀՀ քաղաքաշինության նախարարություն այլևս չենք ունենա:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11650