Մամուլի տեսություն.Դաշնակցությունն ամեն գնով փորձում է սիրաշահել նորանշանակ վարչապետ

VERELQ-ը ներկայացնում է հայկական մամուլի այսօրվա ուշագրավ հրապարակումները:

«Հրապարակ».«Գյումրու ընտրություններում տեղական իշխանիկները որոշել են ընտրազեղծարարության նոր հնարք կիրառել։ Տեղեկություններ կան, որ իշխանության թեկնածուի թիմն ընտրատեղամասային հանձնաժողովի իր անդամներին առաջարկել է մրցակից թեկնածուների քվեները հաշվելիս մատները թանաքոտել եւ առնվազն 100 քվեաթերթիկի վրա հետք թողնելով՝ դարձնել անվավեր։ Հիշեցնենք, որ Գյումրիում առաջադրվել են «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական, ԲՀԿ, «ԳԱԼԱ», «Գյումրեցու ոգի», «Գործարար», «Համախմբում», ՀԱԿ, ՀՅԴ, «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները եւ «Բալասանյան դաշինքը»»:

«Չորրորդ իշխանություն». «Դաշնակներն ամեն գնով փորձում են սիրաշահել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին: Կառավարության առաջին նիստում, երբ Կարեն Կարապետյանը հանդիմանել էր ՀՅԴ-ական նախարար Արծվիկ Մինասյանին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը շտապել էր սաստել, թե ազատությունը սանձարձակություն չէ և չարժի շոուներ անել: Բայց երեկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսելով ՀՅԴ-ի ու վարչապետի հարաբերությունների մասին, նշել է, թե իրենք ամբողջովին աջակցում են Կարապետյանին: «Այն ինչ արձանագրված է և մեր համաձայնագրի մեջ՝ ՀՀԿ-ի հետ, այդ խնդիրները, նպատակները, և այն, ինչ հայտարարել է հանրապետության նախագահը այս տարվա փետրվարի 12-ին, որ իսկապես մեր երկրի առջև ծառացած խնդիրներ են, վարչապետը պատրաստակամ է և իսկապես ուզում է այդ բոլոր հարցերով արմատական քայլեր կատարել: Եվ այս առումով մենք ամբողջովին աջակցում ենք վարչապետին:Բազմաթիվ համընկնումներ կան մեր մոտեցումների մեջ, այլ բան է, թե ժամանակն ինչ ցույց կտա: Կոնկրետ այս փուլում մենք բոլոր նախաձեռնություններին աջակցում ենք»,-ասել է նա»:

«168 ժամ». «Մեր տեղեկություններով՝ Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն Է։ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին հրահանգել են հնարավորինս արագ ավարտին հասցնել նախարարությունում կիսատ թողած աշխատանքները և պատրաստվել հեռանալ։ Նախարարի պաշտոնակատարն ինքը կարծես չի հերքում անկայուն իրավիճակի առկայությունը։ Սրա վկայությունն են Պողոսյանի տրամադրության վերջին օրերի ընդգծված անբարյացակամ դրսևորումները լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ով անսովոր լռության շղարշի տակ Է պահում սեփական պաշտոնանկության մասին լուրերը և զերծ մնում հրապարակային սպառիչ մեկնաբանություններից։ Ավելի վաղ մշակութային շրջանակներում խոսակցություններ Էին շրջանառվում, թե սույն տիկնոջ համար Է պահվում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը։ Ի դեպ, նաև կարծիք կար, որ Պողոսյանի քաղաքական վաղեմի ձգտումն Է եղել Իտալիայում ՀՀ արտաքին և լիագոր դեսպանի պաշտոնը, որն անկատար մնաց»:

«Հայկական ժամանակ». «Իշխանական կուլիսներում կարծիքներ են շրջանառվում, որ Կարեն Կարապետյանը տնտեսության զարգացման ու ազատականացման հայտարարությունների ներքո կարող է սկսել բիզնեսի և տնտեսական հնարավորությունների լուրջ վերաբաշխում։ Խոսքը վերաբերվում է հատկապես ներկրման քվոտաներին ու վերահսկողության վերաբաշխմանը։ Ներկայումս մասնավորապես ներմուծման ոլորտում գործում են մի քանի «կարգոներ», որոնք իրականացնում են փոքր ու միջին ներմուծողների ապրանքների տեղափոխում և մաքսազերծում, դրա դիմաց ստանալով հսկայական եկամուտներ։ Այդ «կարգոները» գտնվում են բարձրաստիճան պաշտոնյաների վերահսկողության ներքո։ Ինչ վերաբերում է խոշոր ներմուծողներին, ապա շատ ապրանքների մասով գործում են կամ բացարձակ մենաշնորհներ, կամ իշխանության կողմից ստացած քվոտաներով ներկրումներ իրականացնող օլիգարխներ։ Ահա այստեղ է, որ ըստ կարծիքների՝ կարող են լինել լուրջ վերաբաշխումներ։ Այդ կարծիքները դեռ չեն վերածվել մտահոգությունների և հետևաբար առայժմ մեծ անհանգստության չեն պատճառում։ Խնդիրն այն է, որ մինչ այս էլ իշխանության ամենաբարձր մակարդակներով խրոխտ հայտարարություններ են հնչել կոռուպցիայի ու ստվերի դեմ լրջագույն պայքար սկսելու մասին, սակայն դրանք չեն ավարտվել զանգվածային վերաբաշխումներով»,–գրում է թերթը։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11494

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online