Ադրբեջանում արտադրվող պաշտպանական նշանակության զենքերը ունեն բարձր որակ ու մրցակցային են: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարի տեղակալ Յահյա Մուսաևը:
Նա նշել է, որ տաս տարվա ընթացքում Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերությունն անցել է մեծ ուղի, փոխանցում է haqqin.az-ը: Ըստ նրա, Ադրբեջանում արտադրվող զենքերը վաճատվում են եվրոպական, աֆրիկյան, ասիական պետություններում:
Ադրբեջանը նախատեսում է ADEX-2016 (Azerbaijan defense exhibition) ցուցահանդեսին նոր զենքեր և զինատեսակներ ցուցադրել, փոխանցում է Vesti.Az-ը: ADEX-2016 տեղի կունենա 2016թ.-ի սեպտեմբերի 27 -30-ը Բաքվում: Կմասնակցեն ավելի քան հարյուր ընկերություններ 26 երկրից:
Կազմակերպիչները նշեմ են, որ Ադրբեջանը կցուցադրի ցամաքային զորքերի տեխնիկան, ՀՕՊ համակարգեր, տիեզերական և այլ տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են զինված ուժերում:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11454