Այսօր Բաքվում բացված ադրբեջանա-իրանական բիզնես ֆորումի ժամանակ Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակայինը հայտարարել է, որ 2017թ.-ի մայիսին նախատեսվում է ավարտին հասցնել մեքենաների արտադրության համատեղ գործարանը:
Նեֆթեչալայում ադրբեջանա-իրանական համատեղ գործարանի հիմնարկեքը տեղի է ունեցել 2016թ.-ի օգոստոսին:
Գործարանի կառուցմամբ զբաղվում է Iran Khodro և AzEuroCar ընկերությունները: Գործարանը կապահովի 300-500 նոր աշխատատեղ, փոխանցում է vestikavkaza.ru կայքը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11420