Առաջինը, ով իր կտրուկ դիրքորոշումն է հայտնել Ֆեթհուլահ Գյուլենի ահաբեկչական FETO կազմակերպության դեմ եղբայրական ու բարեկամ Ադրբեջանն էր: Այդ երկիրը բացահայտում է այդ կազմակերպության կապերը, փակում նրանց դպրոցները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է haqqin az-ը:
Նա նշել է, որ այդ ոլորտում իրենք ակտիվորեն համագործակցում են Ադրբեջանի հետ: Թուրքիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի նախագահին ու շեշտել, որ Ադրբեջանն ու Թուրքիայի մեկ ազգ են ու երկու պետություն:
Թուրքիայի իշխանություններն երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման գլխավոր մեղավոր են համարում Գյուլենին, ով բնակվում է ԱՄՆ-ում ու Վաշինգտոնից պահանջում նրա արտահանձնումը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11417