Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաշխարհային առաջնորդներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Ֆեթուլլահ Գյուլենի «ահաբեկչական կազմակերպության» դեմ, որը «սպառնում է նրանց անվտանգությանը»: Reuters-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նման կոչով հանդես է եկել Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամբիոնից:
«Այս ամբիոնից մեր բոլոր ընկերներին կոչ եմ անում անհապաղ միջոցներ ձեռնարկել Գյուլենի ահաբեկչական կազմակերպության դեմ՝ հանուն իրենց սեփական անվտանգության եւ իրենց ժողովուրդների ապագայի: Մեր փորձը ցույց տվեց, որ Գյուլենի ցանցի դեմ չպայքարելու դեպքում կարող է շատ ուշ լինել»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները Հիզմեթ շարժման գաղափարախոս Ֆեթուլլահ Գյուլենին մեղադրում են հուլիսի 15-ին երկրում իրականացված պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11412