Թուրքիան ավարտին է հասցրել Ադրբեջանին Т-300 Kasirga հրետանային համակարգերի մատակարարումները: Այդ մասին հայտնել է Azeri Defence-ը՝ վկայակոչելով այդ համակարգերն արտադրող թուրքական ROKETSAN ընկերությանը:
Հրետանային համակարգերը մատակարարվել են ընթացիկ տարում: Բացի դրանից՝ անձնակազմի համար անցկացվել են հատուկ դասընթացներ, որոնք կսպասարկեն հրթիռային այդ համակարգերը:
Т-300 Kasirga համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (302 միլիմետր տրամաչափի հրթիռներ) կրակոցի հեռահարությունը մինչև 100 կիլոմետր է:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11398