ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսան Հարությունյանն ազատվել է պաշտոնից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
Նշենք, որ համաձայն մամուլի հրապարակումների՝ ՀՀ նախագահը աշխատանքից իբրև թե ազատել է օգնական Սևակ Լալայանին և հենց նրա պաշտոնը պետք է զբաղեցներ Ալեքսան Հարությունյանը: Այս պահի դրությամբ Սևակ Լալայանը դեռ զբաղեցնում է երկրի ղեկավարի օգնականի պաշտոնը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11382