ՏԻՄ ընտրություններ. Իշխանության դիրքերը թուլացել են

Հայաստանի մի շարք համայնքերում անցած կիրակի տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Պետք է նշել, որ դրանց արդյունքներն իշխող ՀՀԿ-ի համար համար ամենահաջողվածներից չէին: Իշխող կուսակցությունը պարտվել է 30 համայքներում: Այլ կերպ ասած համայնքների 10%-ում:

Մոտակա օրերին սպասվում են ընտրություններ Հայաստանի մեծությամբ երկրորդ եւ երրորդ խոշորագույն քաղաքներում՝ Գյումրիում ու Վանաձորում: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ քաղաքներում իշխանությունները պարտվում են ընդդիմությանը՝ այդպես էր 2012թ.-ի խորհրդարանական և 2013թ.-ի նախագահական ընտրությունների ժամանակ:

Հաշվի առնելով, որ վերջին տարիներին սոցիալ-տնտեսական իրավիճակը չի բարելավել, իսկ իշխող ՀՀԿ-ի իր վարկանիշը հասարակության աչքում բարձրացնելու քայլեր չի ձեռնարկել, համայնքապետերի առաջիկա ընտրությունները կարող են լրջորեն հարվածել ՀՀԿ-ի դիրքերին 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ:

Նախօրին կայացած ընտրությունները յուրահատուկ էին, քանի որ ընդդիմադիր ուժերը դրանց լուրջ ուշադրություն էին սեւեռել: մինչ այդ ընդդիմությունը ՏԻՄ ընտրությունները գրեթե արհամարհել է, ինչի արդյունքում պարտվել է համապետական ընտրություններում: Իշխանության ընդդիմախոսները որոշել են փոխել իրենց ռազմավարությունը:

Եվ որպես հետևանք իշխանությունը պարտվեց 30 համայնքներում: Պրակտիկորեն իրենց առաջին անգամ ցուցադրել են երիտասարդ կուսակցությունները՝ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», ով առաջին նախագահի համախոհն է: Այդ կուսակցության ներկայացուցիչը հաղթել է Արարատի մարզի Նոր Կյանք համայքնում: Քաղպայմանագրից չի ցանկանում հետ մնալ նաև նախորդ տարի ձևավորված Լուսավոր Հայաստան կուսակցությունը՝ Էդմոն Մարուքյանի գլխավորությամբ:

Իշխանությունների արձագանքը ընտրությունների ելքին երկակի է: Մի կողմից նշվում է, որ ՏԻՄ ընտրությունները կարևոր նշանակություն չունեն, մյուս կողմից՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչներն ընդունում են իրենց սխալական քաղաքականությունը, որը հանգեցրել է այս իրավիճակին:

Գյումրիում ու Վանաձորում ընտրությունները լուրջ քննություն կլինեն իշխանությունների համար: Յուրայինների ներկայությունը տեղերում համապետական ընտրություններում հաղթելու գրավական են: Օգտագործելով իրենց ֆինանսական, վարչական լծակները՝ քաղաքապետերը լրացուցիչ էլեկտորատ են ապահովում իշխանությունների համար:

Պատրաստեց Աշոտ Սաֆարյանը


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11366