Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ինժեներական զորքերի պետի տեղակալի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 19-ից 21-ը կայցելի Հայաստան:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ այցի ընթացքում կքննարկվեն ինժեներական ապահովման և ականազերծման ոլորտի հետ կապված հարցեր:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11358