The Jerusalem Post. Օբաման իր հետևից քաոս է թողնում

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահության սկզբում առաջ էր մղում առանց հակամարտությունների աշխարհ ունենալու գաղափարը, սակայն Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Վաշինգտոնի ձախողված արտաքին քաղաքականության արդյունքում կրկին քաոս է տիրում: Այս մասին գրում է գրում է The Jerusalem Post-ը:

Հոդվածի հեղինակների կարծիքով՝ անկարգությունների, ահաբեկչության և «Արաբական գարնան» զանգվածային սպանությունների պատասխանատվությունը նաև Միացյալ Նահանգներինն է:

Մասնավորապես՝ Թունիսում, Եգիպտոսում և Լիբիայում Օբամայի վարչակազմը չկարողացավ կանխատեսել բողոքի ակցիաների ելքը, իսկ Սիրիայում ընդհանրապես աննախադեպ անհաջողություններ գրանցվեցին:

«Պատմության մեջ նախկինում նման բան չի եղել, որպեսզի ահաբեկչական կազմակերպությունը վերածվի Իռլանդիայի չափ լիարժեք գործող պետություն՝ 2 մլրդ դոլար բյուջեով»,- ասված է հոդվածում:

Պարբերականը նաեւ նշում է, որ Միացյալ Նահանգներին նախագահ է անհրաժեշտ, որը հասկանում է աշխարհում այդ երկրին հատկացված դերը: Հոդվածի հեղինակների կարծիքով, եթե Հանրապետական կուսակցությունը դեռեւս կարող է լուծել Մերձավոր Արեւելքի խնդիրները, ապա դեմոկրատների առաջնորդներն ավելի շատ զբաղված են նույնասեռականների ամուսնության կամ ծառայությունների ոլորտի խնդիրներով:

«Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը, որն իր նախագահության սկզբում առաջ էր մղում առանց հակամարտությունների աշխարհի գաղափարը, հեռանում է պաշտոնից՝ որպես ժառանգություն թողնելով չորս պատերազմ. սա աննախադեպ է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր»,- ասված է հոդվածում:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11316