Ռուսաստանը դեռ չի տեսել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ առաջարկները Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների վերաբերյալ։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ինձ համար դժվար է պատասխանել այս հարցին, քանի որ մենք չենք տեսել կոնկրետ առաջարկներ, որոնք Հայաստանի վարչապետը ցանկանում է քննարկել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահների գործունեության համատեքստում, ուստի ես չեմ կարող գուշակություններ անել այս պահին»,- ասել է Լավրովը։
Նրա խոսքով, կողմերից յուրաքանչյուրը, որոնք պայմանավորվածություններ են ձեռք բերել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի կողմից, անշուշտ կարող է առաջարկել լրացուցիչ նախաձեռնություններ։
«Առայժմ մենք նրանց չենք տեսել»,- հավելել է Լավրովը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/113124