Առաջարկվում է համապատասխան օրենքներում սահմանել լիազորող նորմեր՝ գործող որոշումների համար

Հուլիսի 6-ին խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:


Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի տեղեկացմամբ՝ նախագծով առաջարկվում է համապատասխան օրենքներում սահմանել լիազորող նորմեր՝ արդեն իսկ գործող որոշումների համար:


Կառավարության կողմից անասնաբույժի որակավորում ունեցող մասնագետների վերապատրաստման կարգի հաստատման, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից բուսասանիտարական անձնագրի ձեւի եւ տրամադրման կարգի, բուսասանիտարական հաշվառման, վերահաշվառման, հաշվառման կասեցման կարգի, հաշվառման հայտի, հաշվառման վկայականի եւ գրանցամատյանի ձեւերի հաստատման համար եւս առաջարկվում է սահմանել լիազորող նորմեր:


ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փաթեթին դրական եզրակացություն է տվել:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/111866