Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ հանուն «ապրել խաղաղ» հորինվածքի. Ասրյան

Արցախը մեզ համար բեռ չէ, հոգս չէ, խնդիր չէ. Արցախը մեր պատի՛վն է, մեր արժանապատվությո՛ւնը, ասել է թե՝ մեր ընտանի՛քը, մեր ծնո՛ղը։ Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար Խաչիկ Ասրյանի հայտարարության մեջ:

«Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ հանուն «ապրել խաղաղ» հորինվածքի և չի լինելու. դա նույնն է, որ ծնողիդ՝ Հորդ կամ Մորդ, հանձնես թուրքին՝ խաղաղ ապրելու համար: Երբե՛ք:
Արցախը, տարածքային իր ամբողջականությամբ, մեր Սուրբ Հայրենիքն է այնպես, ինչպես Հայաստանը և վե՛րջ",- ասված է հայտարարության մեջ:


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/111852