Թեհրանում տեղի կունենա Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
Այս մասին այսօր հայտարարել է Իրանի արտգործնախարար Հուսեյն Ամիր-Աբդուլահիանն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Իրանի արտգործնախարարը նշել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Իրան կատարվելիք այցի հետ կապված։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/111726