Վաղը՝ հուլիսի 5-ին, ընդդիմությունը հրավիրում է «Ի պաշտպանություն Սահմանադրության» երթին:
"Հայաստան" խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է, որ մի քանի խորհրդանշական կանգառ կունենան՝ "բոլոր վայրերում էլ կարևոր ասելիք կա":
"Ես երթին մասնակցելու եմ քաղբանտարկյալ իմ ընկերներից մեկի նկարով, որովհետև Հայաստանում Սահմանադրության ոտնահարման ամենավառ օրինակները քաղբանտարկյալներն են",- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում:
VERELQ-ը հիշեցնում է, որ հուլիսի 5-ին Հայաստանում նշվում է Սահմանադրության օրը:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/111722