Fly Arna ավիաընկերությունը սույն թվականի հուլիսի 3-ից մեկնարկել է Երևան - Հուրգադա - Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին։
Հուլիսի 4-ից էլ մեկնարկել են Երևան-Շարմ էլ Շեյխ-Երևան երթուղով չվերթերը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և շաբաթ օրերին:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար այցելել ավիաընկերության կայք՝ flyarna.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/111701