Արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր են կարմիր գծերը, որոնց հատումն անխուսափելիորեն կարող է աղետի հանգեցնել։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։
«Սակայն արդյունավետ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև պետական կառավարման ոլորտում կարմիր գծերի խստագույն պահպանում, մասնավորապես՝ պետական տարբեր կառույցների գործառութային լիազորությունների հստակ պահպանում։ Սա հատկապես կարևոր է այն երկրների համար, որոնք գտնվում են իրենց զարգացման ճակատագրական փուլերում»,- գրել է Բաբայանը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/111672