«Մոսմետրոստրոյ»-ի տնօրենը հույս ունի, որ Հայաստանի հետ կիրականացվեն հետաքրքիր նախագծեր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունիսի 30-ին ընդունել է «Մոսմետրոստրոյ» («Мосметрострой») ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Ժուկովի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը հյուրերին տեղեկացրել է, որ Երևանում նախատվում է կառուցել ճարտարագիտական նորագույն լուծումներով մետրոյի նոր կայարան, ինչպես նաև բարելավել մետրոպոլիտենի գործող կայարանները և Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի աշխատանքը։

Սերգեյ Ժուկովը ներկայացրել է իրենց ընկերության գործունեությունը՝ նշելով, որ իրենք զբաղվում են ոչ միայն մետրոյի, այլև թունելների, երկաթգծերի կառուցման և ճանապարհաշինարարական այլ աշխատանքներով ևս։

Ընկերության տնօրենը հույս է հայտնել, որ Հայաստանի հետ կիրականացվեն հետաքրքիր նախագծեր, նաև կլինի մասնագիտական փորձի փոխանակում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/111646