Գերմանացի նախարարը ժամանել է Հայաստան և օդանավակայանից մեկնել Ծիծեռնակաբերդ

Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարար Սվենյա Շուլցեն այսօր ժամանեց Հայաստան։


Նրան դիմավորեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։

Նախարար Շուլցեն օդանավակայանից մեկնեց Ծիծեռնակաբերդ և Ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ զետեղեց զոհերի հիշատակին։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/111622