«Դիմադրության» շարժումը առավոտյան կհավաքվի ԱԺ-ի մոտ

«Դիմադրության» շարժումը վաղը առավոտյան կհավաքվի Ազգային ժողովի մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Երիտասարդի Ձայնը» նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը։


«Առավոտյան 10:30 հավաքվում ենք ԱԺ մուտքի մոտ՝ Դեմիրճյան փողոցի կողմից…»,– գրել է նա։


Հիշեցնենք, որ ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Իշխան Սաղաթելյանին եւ Վահե Հակոբյանին պաշտոնազրկելու գործընթաց է սկսել և այդ օրակարգով վաղը ԱԺ արտահերթ նիստ է գումարելու։


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/111594