Բերձորը պետք է շրջանցենք, Աղավնոյի հարցը դեռ քննարկվում է. Հարությունյան

Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք, և Բերձորում հետագայում մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում։ Այս մասին Արցախի ԱԺ-ում հայտարարեց երկրի նախագահ Արայիկ Հարությունյանը:


Նա խոստովանեց, որ ինքն էլ դեմ է Բերձորից դուրս գալու քաղաքականությանը։ Բայց, ասաց նա, երկրի ճակատագիրն այսօր ավելի կարևոր է, քան էմոցիաները։


«Լաչինն ազատագրող ու Լաչինի միջանցքով առաջին խումբը, որ անցել է 1992 թվականի մայիսի 18-ին, ես էլ եմ եղել դրա կազմում, բայց այսօր մեր երկրի ճակատագիրն ավելի կարևոր է, քան էմոցիաները։ Ես էլ եմ դեմ Բերձորից դուրս գալու, բայց Անվտանգության խորհրդով քննարկել ենք ու ամենաճիշտը դա ենք համարել՝  ծածուկ ոչ մեկ ոչ մի բան չի արել։ Եթե մեր որոշումը չեղարկում ենք, ապա Երևանում ապրող քաղաքական գործիչները կամ պաշտոնյաները դրա համար պատասխան չեն տալու, այլ մենք վայրկյանների ընթացքում քաղելու ենք ամենածանր պտուղները», - ասաց  Հարությունյանը։


Անդրադառնալով Աղավնոյին, Արցախի նախագահն ասաց, որ բանակցությունները շարունակվում են, այդ հարցը դեռ չի քննարկվել. "Աղավնոյի հետ կապված անելիքներ ունենք, այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են", - հավելեց նա:


 


 


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/111555