Քիչ առաջ Ազգային ժողովը նոր գլխավոր դատախազ ընտրեց:
Արթուր Դավթյանին այս պաշտոնում փոխարինեց ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանը:
Նրա օգտին քվեարկեց 70 պատգամավոր: Ընդդիմությունը բոյկոտել էր քննարկումն ու քվեարկությունը:
Հիշեցնենք, Վարդապետյանի թեկնաածությունն առաջադրել էր իշխանական "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցությունը:
Աննա Վարդապետյանը պաշտոնը կստանձնի սեպտեմբերի 15-ի՝ Ազգային ժողովի հատուկ նիստում։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/111503