Քիչ առաջ Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր ընտրեց Լիանա Հակոբյանին:
Վերջինիս թեկնածությունն առաջադրել էր ԲԴԽ-ն:
Նշենք, որ ԲԴԽ-ն դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հրաչ Այվազյանին, Արտակ Զեյնալյանին և Լիանա Հակոբյանին: Վերջինս ընտրվեց միաձայն՝ նրա օգտին քվեարկել է 68 պատգամավոր։
Հիշեցնենք, որ քվեարկությանը մասնակցել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտել էր նիստը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/111350