ՀՀ Պաշտպանության Նախարարությունը հերքեց Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը․
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, հայտարարելով, թե հունիսի 24-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», - նշված է հաղորդագրության մեջ։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/111266