ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին Երևանում, ՀԱՊԿ խորհրդի նիստի շրջանակում: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
Վերջինիս խոսքով, նոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի Հայաստանի ներկայացուցիչ:
«Ինձ այդ պաշտոնում կփոխարինի Հայաստանի ներկայացուցիչ, սակայն կոնկրետ ով այս պահին ասել չեմ կարող: Նրա անունը կհրապարակվի հոկտեմբերի 14-ին Երևանում՝ նախագահների մակարդակով Խորհրդի նիստի ժամանակ», — ՏԱՍՍ հաղորդմամբ ասել է նա:
Նշենք, որ Հայաստանի քաղաքական շրջանակներում շրջանառվում է, որ Բորդյուժային այդ պաշտոնում կփոխարինի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Վերջինիս նշանակումը սպասվում էր դեռ տարեսկզբին, թեև այն ժամանակ Հարությունյանն այդ լուրերը հրաժարվում էր մեկնաբանել:
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/11115