Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հուլիսի 1-ից Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ կսահմանի։
«Նախարարների կաբինետի ծրագրված որոշման համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից Ուկրաինան մուտքի վիզային ռեժիմ կմտցնի Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների համար»,- ասվում է Զելենսկու Telegram ալիքում։
Ավելի ուշ Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Ուկրաինայի նախարարների կաբինետն արդեն հաստատել է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ներդրումը։
Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/110935