Հայաստանը պետք է հրաժարվի Թուրքիայի և Ադրբեջանի հողերի նկատմամբ իր պահանջներից. Հաջիև

Հայաստանը պետք է հրաժարվի թուրքական և ադրբեջանական հողերի նկատմամբ իր պահանջներից: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւը։


«Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանին են փոխանցում իրենց խաղաղասիրական դիրքորոշումը: Երկու երկրները պատրաստ են միաժամանակ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և բացել իրենց սահմանները: Բայց Հայաստանը պետք է հրաժարվի թուրքական և ադրբեջանական հողերի նկատմամբ իր հավակնություններից»,- ասել է Հաջիևը:


«Ադրբեջանը կշարունակի իր պայքարը, եղբայրական Թուրքիայի հետ մենք կառուցում ենք Կովկասի նոր աշխարհագրություն»,- հավելեց նա։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/110901