Ուկրաինան Դոնբասում օրական կորցնում է մինչև հազար մարդ սպանված և վիրավոր. Արախամիա

Ամեն օր Դոնբասում մարտերում զոհվում կամ վիրավորվում է մինչև հազար ուկրաինացի զինվորական՝ միջինը 200-ից մինչև 500 զոհ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան, գրում է Axios-ը։


Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր օրական 100 ուկրաինացի զինվորի մահվան մասին։ ԱՄՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին հունիսի 15-ին ասել է, որ Ուկրաինան օրական տալիս է մոտ 100 զոհ, մոտ 100-300 վիրավոր։


Արախամիայի խոսքով, վերջին երկու շաբաթվա ընթացքում այս թիվը զգալիորեն աճել է։


Նա նաև ասել է, որ չնայած Ռուսաստանի Դաշնության հետ պաշտոնական բանակցությունների սառեցմանը, հեռախոսային երկխոսությունը շարունակվում է. ռուսների հետ շփվում են շաբաթը մեկ-երկու անգամ։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/110834