Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին: Նրա խոսքով, սկսվում է Թուրքիայի հետ սահմանից 30 կմ խորությամբ "անվտանգության գոտու" ձեւավորումը, գրում է kommersant-ը։


"Մենք ահաբեկիչներից մաքրում ենք Թալ-Ռիֆաթն ու Մանբիջը (Սիրիայի հյուսիսում գտնվող քաղաքներ)",— ասել է Էրդողանը իշխող "Արդարություն եւ զարգացում" կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում:


Թուրքիայի նախագահը հավելել է, որ ավելի ուշ ծրագրվում է "ահաբեկիչներից մաքրել Թուրքիայի հետ սահմանակից մյուս շրջանները": Հակաահաբեկչական գործողության մասնակիցների թիվը, ինչպես նաեւ այլ մանրամասներ նա չի հայտնել: Նա նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը չեն կատարել Թուրքիայի համար անվտանգության գոտի ստեղծելու իրենց պարտավորությունները:


Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռեւս անցյալ շաբաթ հայտարարել էր իր հարավային սահմանների երկայնքով անվտանգության 30-կիլոմետրանոց գոտու ստեղծման աշխատանքներն ավարտելու մտադրության մասին: Նա պնդել է, որ Սիրիական Քրդստանի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները, որոնք Անկարայի կողմից ներառված են ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապի համար, "շարունակում են հարձակումները Թուրքիայի եւ Սիրիայի խաղաղ բնակչության վրա": Սիրիան Թուրքիային մեղադրել է էթնիկ զտումների մեջ։ Թուրքիան նաեւ Իրաքի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ գործողություն է իրականացնում։


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/110068