ԵՄ դիրքերի խաթարում. Կրեմլում արձագանքել են Ջոնսոնի գաղափարի մասին լուրերին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Corriere Della Sera թերթի հրապարակումն այն մասին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն, իբր, կոչ է արել Կիեւի հետ ռազմական դաշինք ստեղծել Մոսկվայի դեմ, հորդորել է ԶԼՄ-ներում բոլոր հաղորդագրությունները չընդունել որպես սկզբնաղբյուր:


«Գիտեք, Corriere Della Sera-ի նկատմամբ ողջ հարգանքով հանդերձ, եկեք դրան դեռ վերաբերվենք որպես լրատվամիջոցների հաղորդագրություն: Դա պետք է ստուգել: Երկրորդ, մենք չգիտենք, թե արդյոք Բորիս Ջոնսոնը նման նախաձեռնություններով հանդես եկել է, թե ոչ: Այդ դեպքում, հավանաբար, դա կնշանակեր, որ նա առաջարկում է նման "երկպառակ" մոտեցում, որպեսզի խաթարի ԵՄ-ի դիրքերը, այսինքն՝ այնպիսի համաեվրոպական միավորման դիրքերը, որն ինքը՝ Մեծ Բրիտանիան, լքել է», - ասել է Կրեմլի խոսնակը, փոխանցում է РИА Новости-ն։


Նա ընդգծել է, որ նախագահի աշխատակազմը չգիտի, թե որքանով է հավաստի այս տեղեկությունը, և հետևելու է իրավիճակի զարգացմանը։


Նախօրեին իտալական թերթերից մեկը, հղում անելով աղբյուրներին, գրել էր, որ Ջոնսոնն առաջարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի դեմ դաշինք, եվրոպական համայնք ստեղծել։ Նշվում է, որ ասոցիացիան կարող է ներառել նաև Լեհաստանը, Էստոնիան, Լատվիան և Լիտվան, իսկ ավելի ուշ՝ Թուրքիան։


 


Նշումներ:

Էջի հասցեն: https://verelq.am/hy/node/109807